Ամենաբարձր վարձատրվող գրողները
Մշակույթ
09:00 13/12/2018
Աշխարհ

Ամենաբարձր վարձատրվող գրողները

Forbes ամսագիրը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող գրողների ցուցակը, որում ընդգրկվել է 11 հեղինակ, նրանցից երկուսը կիսել են 10-րդ հորիզոնականը։ Ընդհանուր մեկ տարում նրանք վաստակել են 283 միլիոն դոլար և վաճառել են ավելի քան 24 միլիոն գիրք ԱՄՆ-ում։

Ռիա նովոստիի հաղորդմամբ, առաջին տեղում է Ջեյմս Պատերսոնը, նա աշխատել է 86 միլիոն դոլար։ Նրան ճանաչում է բերել տեսուչ Ալեքս Քրոսի մասին վեպերի շարքը։ Երկրորդ տեղում է Ջոան Ռոուլինգը, որը մեկ տարի առաջ գլխավորում էր այս ցուցակը։ Նա վաստակել է 54 միլիոն դոլար։ Լավագույն եռյակն ամփոփում է Սթիվեն Քինգը, որը մեկ տարում վաստակել է  21 միլիոն դոլար

Ցուցակում են նաև Ջոն Գրիշեմը, Ջեֆ Կիննին, Դեն Բրաունը, Մայքլ Վոլֆը, Դանիելա Ստիլը,  Նորա Ռոբերթսը, Ռիք Ռիորդանը և Էրիկա Լեոնարդ Ջեյմսը։

Ամսագիրը ցուցակը կազմելիս հաշի է առնել գրողների վաստակած գումարը մեկ տարում՝ 2017 թվականի հունիսի 1-ից սկսած։
 

Placeholder
Ամենաբարձր վարձատրվող գրողները