Առողջապահության ոլորտի 15 հազար աշխատող արտոնյալ պայմաններով բուժօգնություն կստանա
Օրվա թեմա
13:00 20/12/2018
Հայաստան

Առողջապահության ոլորտի 15 հազար աշխատող արտոնյալ պայմաններով բուժօգնություն կստանա

Առողջապահական ոլորտի առանձին կազմակերպություններ և առանձին ծառայություններ մատուցող անձնակազմերի աշխատողները կընդգրկվեն բժշկական օգնություն ստացող շահառուների ցանկում:

Գործադիրի այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն՝  առողջապահության ոլորտի շուրջ 15 հազար աշխատողների համար ձեռք կբերվեն առողջապահության փաթեթներ և նշված անձանց բժշկական օգնությունը կիրականացվի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով:

Մասնավորապես,  Երևանում և մարզերում` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով առողջապահական փաթեթներ ձեռք կբերվեն միայն ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն իրականացնող բոլոր կազմակերպությունների (բացառությամբ միայն ստոմատոլոգիական բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունների) աշխատողների համար, 50 տոկոս և ավելի պետության բաժնեմաս ունեցող բժշկական կենտրոններում հիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնող բոլոր աշխատողների համար, Երևան քաղաքում`  50 տոկոս և ավելի պետության բաժնեմաս ունեցող հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ իրականացնող կազմակերպությունների ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն իրականացնող ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողներին:

Placeholder
Առողջապահության ոլորտի 15 հազար աշխատող արտոնյալ պայմաններով բուժօգնություն կստանա