Լարս տանող ճանապարհը փակելու մասին լուրերը իրական չեն. Դեսպանատուն
Օրվա թեմա
12:51 21/12/2018
Հայաստան

Լարս տանող ճանապարհը փակելու մասին լուրերը իրական չեն. Դեսպանատուն

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ վերջին օրերին հանրության շրջանում տարածված այն տեղեկատվությունը, որ անորոշ ժամկետով փակվելու է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը՝ դահուկադաշտի կառուցման նպատակով, չի համապատասխանում իրականությանը։

Նախարարության փոխանցմամբ՝ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի, Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության և Վերին Լարսի անցակետի վրացական ու ռուսական հատվածների ղեկավարությունների հետ, որոնք միանշանակ հերքում են վերոնշյալ տեղեկատվությունը։

Placeholder
Լարս տանող ճանապարհը փակելու մասին լուրերը իրական չեն. Դեսպանատուն