Բրիջիթ Բարդոյի նամակը՝ Մակրոնին
Աշխարհում
19:25 26/12/2018
Հայաստան

Բրիջիթ Բարդոյի նամակը՝ Մակրոնին

Դերասանուհի, կենդանիների պաշտպան Բրիջիթ Բարդոն  դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ պահանջելով «սուրբծննդյան հրաշք»՝ կենդանիների նկատմամբ։

«Ոմանց համար Սուրբ ծնունդը փոքրիկ հրաշք է, և ես հավատում եմ հրաշքների. ուշադրություն դարձրեք, կարեկցանք ցուցաբերեք կենդանիների նկատմամբ, որոնց լուռ տառապանքը ամոթալի է Ֆրանսիայի համար»,- «Ռեգնում»-ի փոխանցմամբ՝ նամակում գրել է դերասանուհին։

Հայտնի է, որ Ֆրանսիայում ամեն տարի 3 միլիոն կենդանի է անկում «բարբարոսական վերաբերմունքից»: Բրիջիթ Բարդոն ակտիվորեն պայքարում է կենդանիների որսի դեմ և կողմնակից է սպանդանոցներում տեսախցիկների տեղադրմանը:
 

 

Placeholder
Բրիջիթ Բարդոյի նամակը՝ Մակրոնին