Օգնո՞ւմ է արդյոք թունդ ալկոհոլը մարսողությանը
Հասարակություն
18:18 28/12/2018
Աշխարհ

Օգնո՞ւմ է արդյոք թունդ ալկոհոլը մարսողությանը

Միտքը, թե ալկոհոլը դրական է ազդում մարսողության վրա՝ ընդամենը պլացեբոյի էֆֆեկտ է,-հավատացնում է Der Spiegel-ը։

Հոդվածագիրը նախատոնին պատմում է փորձի մասին, երբ 20 մեծահասակի առաջարկվել է «խիտ ճաշել» պանրի ֆոնդյուով։ 32 տոկոսանոց ճարպային ուտեստը ստամոքսի համար իսկական  փորձ ու փորձանք է։ Փորձարկվողների մի խմբին առաջարկվել է թեյ, մյուսին՝ կես շիշ գինի, երրորդին՝ թունդ ալկոհոլ,  վերջին խմբին՝ ջուր։

Ըստ այս փորձի՝ որքան թունդ է եղել ալկոհոլը, այնքան դժվարացել է սննդի մարսումը։ Բացի այս, պարզվել , որ  գինին դանդաղեցնում է ստամոքսի դատարկումը։ Ու որքան ավելի թունդ է ալկոհոլը, այնքան մարսումը ավելի է արգելակվել։

Գաստոէնտերոլոգիական ինստիտուտի տնօրեն Կրիստիան Պրինցը դա բացատրում է այսպես՝ ստամոքստը սկզբունքորեն մի ամբողջական մկան է, որն աշխատում է որպես պոմպ՝ սնունդը հրելով դեպի աղիներ։ Նրա խոսքով՝ ալկոհոլը ամենայն հավանականությամբ արգելափակում է ներվերի աշխատանքը, որոնք ստամոքսը դրդում են աշխատելու։ 

Որոշ խմիչքներ՝ պորտվեյնը, գարեջուրը,... որ պարունակում են դառնահամ, ստամոքսի լորձաթաղանթի որոշակի բջիջների ստիպում են թթու արտադրել։ Դա կարող է հեշտացնել մարսողությունը, բայց, ինչպես տեսնում եք ամենևին կապված չէ ալկոհոլի հետ։

Այնպես որ՝ խոսելով դառնահամ խմիչքների մասին, կարելի է ասել, որ էսպրեսոն նույն ազդեցղությունն է ունենում,- մտահանգում է հոդվածագիրը։

Իսկ Պրինցի պնդմամբ՝ յուրաքանչյուրը պիտի իմանա իր օրգանիզմի սահմանները։ Կնոջ առողջ լյարդը  ի զորու է հաղթահարել 30 գր ալկոհոլը, տղամարդունը՝ 50 գրամ։ 330 մլ գարեջուրը արդեն պարունակում է 13 գր ալկոհոլ, 200 մլ գինին՝ 16 գր, 100 մլ շերրին՝ 16 գր, 20 մլ վիսկին՝ 7 գր ալկոհոլ։

Այլ խմիչքների մասին Der Spiegel-ը ոչինչ չի ասում, միայն որպես լավագույն միջոց խորհուրդ է տալիս ուտելուց հետո անշտապ զբոսնել։ 

Հոդվածում ոչինչ չի ասվում նաև ցրտի ազդեցության մասին։

Իսկ թե ինչպես ու ինչ ուտել տոներին՝ արդեն գրել ենք։

Placeholder
Օգնո՞ւմ է արդյոք թունդ ալկոհոլը մարսողությանը