Արքայազն Հարրին հանուն սիրելիի փոխել է ապրելակերպը
Հասարակություն
13:30 04/01/2019
Աշխարհ

Արքայազն Հարրին հանուն սիրելիի փոխել է ապրելակերպը

Արքայազն Հարրին հանուն սիրելիի փոխել է ապրելակերպը: Այս մասին, ըստ «Գազետա.ռու»-ի, գրում է  The Sun-ը:

Մասնավորապես նա սկսել է ավելի քիչ ալկոհոլ օգտագործել: Վերջերս թագավորական ընդունելությանը նա միայն հանքային ջուր է խմել:

Ինչպես նշվում է, դա նրա համար բավականին մեծ ձեռքբերում է, քանի որ դեռ վաղ հասակից նա ալկոհոլի սիրահար է եղել:

Բացի այդ, Հարրին սկսել է ավելի քիչ մսեղեն օգտագործել ու ավելի շատ միրգ-բանջարեղեն, քանի որ Մեգանը կենդանիների պաշտպան է:

Աղբյուրը ընդգծում է, որ նա նաև իր ավանդական որսն է թողել՝ կնոջը չնեղացնելու համար

Ինչպես ավելի  վաղ էր հայտնի դարձել, արքայազն Հարրին մոլի ծխող էր, բայց Մեգան Մարքլը, լինելով առողջ ապրելակերպի կողմնակից, բացասաբար էր մոտենում դրան:  Եվ ահա արքայազնը, հանուն սիրելիի, հրաժարվել է ծխախոտից:

Placeholder
Արքայազն Հարրին հանուն սիրելիի փոխել է ապրելակերպը