Այսօրվա մանրապատումներ
Համայնապատկեր
15:28 10/01/2019

Այսօրվա մանրապատումներ

Հայաստանի համար ռուսական գազի թանկանալը որոշ քաղաքագետներ կապում են Պուտինի՝ «թավշյա հեղափոխության» պատժի հետ, սակայն հարկ է տեսնել, որ այն հետևանք է  ՌԴ-ի հետ դիվանագիտության վատթարացման, «տնավարի» պահվածքի, արտաքին քաղաքականության պարտության։

Ինչ վերաբերում է «թավշյա հեղափոխությանը»՝ ապա այս տերմինը ոչ թե հեղափոխության փաստագրումն է, այլ՝ ապրիլյան իշխանափոխության և դեպքերի հակիրճ նկարագրություն։

Եթե դուք, կներեք, տաքսիստ եք ու դարձել եք, կներեք, պատգամավոր, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել հեղափոխություն։ Այդպիսի դեպքեր եղել են սովետից ի վեր։
---
Եթե «Սանիտեքը» աղբահանություն է իրականացնում, երբ քաղաքապետարանը չի քնում 24 ժամ, պիտի մշտապես արթնացնել քաղաքապետարանին։
--
Մարությանի գովեստը քաղաքապետարանի աշխատողներին, ցավոք, ընդամենը մեղրի մի գդալ էր ընդհանուր մազութի տակառին։ Պիտի սովորեցնել՝ մազութը մի կողմ, մեղրը՝ մյուս. Չխառնել։
---
Երևանի Ավագանու նրբանդամի դիտարկումը, թե՝« եթե աղբը շատ է, ուրեմն մարդիկ շատ են ուտում, շատ փող ունեն...»  բացատրում է, թե ինչու պիտի «Սանիտեքը» աղբահանությունը ուշ-ուշ կատարի։ Եկեք  մենք մեր մեջ կազմակերպենք, որ աղբը չթափվի... Թող թրքերը տեսնեն մեր աղբը, լացեն, թե ինչքան շատ ենք ուտում։
---
Ի դեպ՝ հիմա միգուցե հաշվե՞նք, թե որքան պակասող աղբաման կարելի էր ձեռք բերել  հրապարակում հավաքովի տոնածառի փոխարեն, ու ինչ հետաքրքիր կլիներ, որ քաղաքացիների մի մասի մի քանի օր ուրախանալու փոխարեն բոլորը տարին բոլոր ուրախանային։ Օրինակ, էլի։
---

Ի դեպ՝ էլեկտրականությու՞նը երբ կթանկանա՝ «որ ասում եմ ես, Արուսը հետս է», չէ՞։
---
  Զարմանալի է, բայց քննադատությունը գնալով դժվարանում է։ Անպայման հայտնվում են մարդիկ, որ գրում են՝ «իսկ լա՞վ էր, որ առաջ ԱՅՆՊԵՍ էր», կամ, երևի առանց կարդալու ու խորանալու՝ «հակահեղափոխական» են գնահատում։

Նույնիսկ որդեկորույս մոր, կամ հոր գրառումների տակ։

Մի արեք այդպես, հիմա էլ դեռ սովետ չէ։ Թե՞ արդեն հա։

Ա. Ոսկանյան

Placeholder
Այսօրվա մանրապատումներ