Բաբայանին ես Ազգային ժողով չեմ բերել, նրան ժողովուրդն է բերել. Գագիկ Ծառուկյան
Քաղաքական
10:26 14/01/2019
Հայաստան

Բաբայանին ես Ազգային ժողով չեմ բերել, նրան ժողովուրդն է բերել. Գագիկ Ծառուկյան

«Արդեն վաղուց՝ որոշ ժամանակ է, Էդիկ Բաբայանը ոչ թե անվտանգության պետ է, այլ  Օլիմպիական կոմիտեի նախագահի օգնականը։ Սարգսյան  Արամն է անվտանգության պետը»,- այսօր՝ ԱԺ անդրանիկ նիստից առաջ, պատասխանելով լրագրողների հարցին՝ ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Հաջորդ հարցին՝ Բաբայանին ԱԺ բերել է, որպեսզի վերջինս անձեռնմխելիություն ստանա և խուսափի քրեական պատասխանատվությունից, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց.
«Պարոն Բաբայանին ես Ազգային ժողով չեմ բերել, նրան ժողովուրդն է բերել, որ ամենաշատ ձայներն է հավաքաել»։

Նա  խոստացավ նիստին գրանցվելուց հետո պատասխանել լրագրողների բոլոր մյուս հարցերին։
Լրագրողներն, այնուամենայնիվ, հետաքրրքվեցին՝ Ծառուկյանի կարծիքով, ԱԺ փոխնախագահի պաշտոնն իրե՞նց, թե Լուսավոր Հայաստանին բաժին կհասնի։

«Ինձ ինչի՞ եք հարցնում»,- հարցին հարցով պատասխանեց ԲՀԿ առաջնորդը։

Placeholder
Բաբայանին ես Ազգային ժողով չեմ բերել, նրան ժողովուրդն է բերել. Գագիկ Ծառուկյան