Պոլիտեխնիկում Հոգաբարձուների խորհրդի նախագահ կընտրեն վաղը
Կրթություն, գիտություն
14:39 22/01/2019
Հայաստան

Պոլիտեխնիկում Հոգաբարձուների խորհրդի նախագահ կընտրեն վաղը

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի անդրանիկ նիստը տեղի կունենա վաղը։

Panorama.am-ին հիմնադրամից հայտնեցին, որ նիստի ժամանակ կընտրվեն Հոգաբարձուների Խորհրդի նախագահը և քարտուղարը:

Նույն օրը կկայանա Հոգաբարձուների Խորհրդի երկրորդ նիստը, որի ընթացքում կներկայացվեն «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի 2017/2018 ուսումնական տարվա հաշվետվությունը և 2019թ.-ի բյուջեի նախագիծը՝ հաստատման նպատակով:

Հիշեցնենք, որ այսօր հոգաբարձուների հորհրդի նախագահը և քարտուղար  ընտրեցին Երևանի պետական համալսարանում, երեկ՝ Երևանի պետական բժշկական համալսարանում։
 

Placeholder
Պոլիտեխնիկում Հոգաբարձուների խորհրդի նախագահ կընտրեն վաղը