Արմավիր ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել
Իրավունք
14:58 28/01/2019
Հայաստան

Արմավիր ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ է մահացել։ Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 27-ին։ Առավոտյան՝ ժամը 11:30-ին, Արմեն Նազարյանի ինքնազգացողությունը վատացել է, հրավիրվել է շտապօգնության խումբ, հոսպիտալացվելու հորդորը դատապարտյալը մերժել է:

«Նույն օրը երկրորդ անգամ՝ ժամը 22:33-ին, նրա ինքնազգացողությունը վատացել է, 23:00-ին ժամանել է շտապօգնության խումբը և արձանագրել է Արմեն Նազարյանի կենսաբանական մահը»,-հայտնեցին ՔԿԾ հանրային կապերի բաժնից։

Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:

Վարչության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ Արմեն Նազարյանը ազատազրկման է դատապարտվել ՀՀ ՔՕ-ի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք կատարելու համար: Նա նախկինում ևս դատապարտված է եղել 6 անգամ։

Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը նախատեսում է՝  իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ առանձնապես խոշոր չափերով դրանք ապօրինի իրացնելը:

Հիշեցնենք, որ վերջին երեք օրվա ընթացքում սա ՔԿՀ-ում ազատազրկվածի մահվան երկրորդ դեպքն է։ Շաբաթ օրը հայտնի դարձավ, որ Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Haynews-ի պատասխանատու Մհեր Եղիազարյանը։ Նա դեկտեմբերի 5-ից մինչև հունվարի 17-ը եղել է հացադուլում։

Placeholder
Արմավիր ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել