Ռուբեն Մելիքյան. Կառավարությունը  մտադիր է նվազեցնել իրավաբանական օգնության սահմանադրական իրավունքի մատչելիությունը
Իրավունք
14:07 29/01/2019
Հայաստան

Ռուբեն Մելիքյան. Կառավարությունը մտադիր է նվազեցնել իրավաբանական օգնության սահմանադրական իրավունքի մատչելիությունը

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների հետևանքներին։ 

«Փաստաբանների նկատմամբ հարկային բեռի ավելացումը առաջնայինը փաստաբաններին չի վերաբերում։ Այն առաջին հերթին վերաբերում է փաստաբանական ծառայություններից օգտվողներին։

Այսինքն, Կառավարությունը փաստացի մտադիր է ավելացնել փաստաբանական ծառայության գինը՝ նվազեցնելով իրավաբանական օգնության սահմանադրական իրավունքի մատչելիությունը։

Որպես օժանդակ հետևանք՝ կմեծանա Հանրային պաշտպանի գրասենյակի շահառուների թիվը, և Կառավարությունը կա՛մ ստիպված լինի մեծացնել պետական ֆինանսավորումը, կա՛մ համակերպվել մատուցվող ծառայության որակի նվազման հետ։

Այսպիսով, ֆինանսական բաղադրիչի հետ մեկտեղ առկա է նաև Սահմանադրական իրավունքի գերակա բաղադրիչ,-գրել է Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում։

Placeholder
Ռուբեն Մելիքյան. Կառավարությունը մտադիր է նվազեցնել իրավաբանական օգնության սահմանադրական իրավունքի մատչելիությունը