Եվրոպական լավագույն քաղաքները՝ բյուջետային ճամփորդությունների համար
Հասարակություն
13:00 02/02/2019
Աշխարհ

Եվրոպական լավագույն քաղաքները՝ բյուջետային ճամփորդությունների համար

Լեհաստանի Կրակով քաղաքը գլխավորել է եվրոպական լավագույն քաղաքների ցանկը՝  բյուջետային տուրիզմի համար։ Այս մասին գրում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով «Which?» բրիտանական սպառողական ասոցիացիային։

Ասոցիացիան կազմել է քաղաքների վարկանիշ բյուջետային ճանապարհորդության համար՝ կայքի օգտատերերի հետ անցկացրած հարցումների հիման վրա: Նրանք եվրոպական քաղաքները գնահատել են հետևյալ չափանիշներով՝ կենսապայմաններ, մշակութային վայրեր, սննդամթերք և խմիչք, տրանսպորտ, գնումներ հնարավորություններ և գների ընդհանուր մակարդակ:

Կրակովից հետո, երկրորդ հորիզոնականում իսպանական Վալենսիա քաղաքն է, իսկ եռյակը եզրափակում է Բուդաբեշտն է։Հնգյակի մեջ են մտել իտալական Բոլոնիան և գերմանական Բեռլինը, սրանց հաջորդում են Սևիլյան, Բարսելոնան, Վիեննան, Ֆունշալն ու Ամստերդամը։

Placeholder
Եվրոպական լավագույն քաղաքները՝ բյուջետային ճամփորդությունների համար