ԿԳՆ-ն հաստատում է՝ որոշ դպրոցների ուսուցիչներ դեռ աշխատավարձ չեն ստացել
Կրթություն, գիտություն
16:05 14/02/2019
Հայաստան

ԿԳՆ-ն հաստատում է՝ որոշ դպրոցների ուսուցիչներ դեռ աշխատավարձ չեն ստացել

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ավագ դպրոցներից մեկի ուսուցիչներից Panorama.am-ն օրեր առաջ ահազնգել էին՝ դեռ աշխատավարձ չէին ստացել։ Ուսուցիչներն ասացին, խոստացել են երկուշաբթի փոխանցել։

ԿԳՆ-ից հայտնում են, որ Ներկայում հանրապետությունում գործող ավելի քան 1400 պետական հանրակրթական դպրոցներից և նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից ընդամենը մի քանիսում են առկա աշխատավարձի ուշացման դեպքեր, ինչը պայմանավորված է պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ գանձապետական համակարգի անցման գործընթացում ի հայտ եկած տեխնիկական որոշ խնդիրներով, որոնք օպերատիվ կերպով լուծվում են:

Դրանք, ըստ նախարարության, պայմանավորված չեն պետական բյուջեում ֆինանսական միջոցների բացակայությամբ, ինչի մասին գրում են լրատվամիջոցները։

«Տեղեկացնենք, որ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կրթության ոլոտի ֆինանսավորումն իրականացվել է ամբողջ ծավալով:

Հավելենք, որ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի՝ աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը»,-հիշեցնում են ԿԳ նախարարությունից։

Placeholder
ԿԳՆ-ն հաստատում է՝ որոշ դպրոցների ուսուցիչներ դեռ աշխատավարձ չեն ստացել