Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Անհիմն մեղադրանքներով դուրս են եկել Մայր բուհի դեմ». ակցիա
«Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամներն այսօր ևս շարունակում են բողոքի ակցիան ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ:
Ակցիայի կազմակերպիչներից, ԵՊՀ շրջանավարտ Նարեկ Մալյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա ոչ թե ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտպանությունն է, այլ այն, որ անհիմն մեղադրանքներով դուրս են եկել պետական ինստիտուտի՝ Մայր բուհի դեմ:
«Դավիթ Սանասարյանի ղեկավարած Պետական վերահսկողական ծառայության կողմից արված հայտարարությունները մերկապարանոց են, առանց որևէ իրավական հիմնավորման։ 800 մլն-ի չարաշահումներից եկան իջան-իջան ինչ-որ 4 մլն-ի, ինձ թվում է էլի իջնելու տեղեր ունեն։ Սա քաղաքական հետապնդումների դասական տեխնոլոգիա է, երբ սկզբից վարկաբեկում են, հետո պետական մեխանիզմն աշխատեցնում անձին ֆիզիկապես և բարոյապես ոչնչացնելու համար»,- ասաց Մալյանը։
Նա նաև հայտնեց, որ հանդիպել է համալսարանի խորհրդի կազմի հետ, ովքեր վաղը պետք է քննարկեն ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնանկության հարցը. «Վստահ եմ, որ այդ անձինք նախարարության կողմից ճնշումների են ենթարկվել»։
Մալյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ այստեղ Արամ Սիմոնյանի հացը չէ, այլ ԵՊՀ-ի կոնցեպտուալ լինել-չլինելու հարցն է։