Սապատավոր կետը հայտնվել է խիտ անտառում
Հասարակություն
14:13 27/02/2019
Աշխարհ

Սապատավոր կետը հայտնվել է խիտ անտառում

Բրազիլիայում տեղացի ձկնորսները խիտ անտառում հանդիպել են մի բան, որ չպետք է այնտեղ լիներ՝ սապատավոր կետի։ Այս մասին տեղեկանում ենք CNN-ից։

Հետազոտական Bicho D'agua խմբի եզրակացությամբ, հնարավոր է կետը սատկել է սովից, որից հետո ալիքները նրան քշել են Սորի քաղաքի Արարունա լողափ։

«Այս սեզոնին ծովի մակընթացությունը երկու անգամ բարձրանում է՝ հասնելով մինչև 4 մետրի ու հեղեղում անտառը՝ ծովի մեջ բերելով հսկայական աղբ»,-ասել է օվկիանոսագետ Մաուրա Սուսան։

Նշվում է, որ կետը սատկած է եղել 4-5 օր՝ մինչ ձկնորսները հայտնաբերել են։

Placeholder
Սապատավոր կետը հայտնվել է խիտ անտառում