Կառավարությունն ակնկալում է, որ բարեփոխվելու արդյունքում Հանրային Հեռուստառադիոընկերությունը պետք է ագիտացիա անի
Հասարակություն
11:31 11/03/2019
Հայաստան

Կառավարությունն ակնկալում է, որ բարեփոխվելու արդյունքում Հանրային Հեռուստառադիոընկերությունը պետք է ագիտացիա անի

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն այսօր  հրապարակել է  կառավարության հավանությանն արժանացած նախագծից մի հատված, որը վերաբերում է Հանրային Հեռուստառադիոընկերությանը։

«Սա ՀՀ կառավարության՝ արդեն իսկ վարչապետի հավանությանն արժանացած տեսլականն է՝ այդ թվում՝ Հանրային հեռուստառադիոընկերության մասին:

Ըստ Կառավարության՝ բարեփոխվելու արդյունքում ի՞նչ պիտի անի իդեալական, այսինքն՝ հավելյալ արդյունք ստեղծող Հանրային Հեռուստառադիոընկերությունը, ճիշտ է՝ պրոպագանդի և ագիտացիա անի։ (տերմինները՝ փաստաթղթից)։

Ինչպես ասում են պրոպագանդա՝ այլոց այն բաներում համոզելու արվեստ, որին ինքդ չես հավատում»,-նշել է Հովհաննիսյանը։

Placeholder
Կառավարությունն ակնկալում է, որ բարեփոխվելու արդյունքում Հանրային Հեռուստառադիոընկերությունը պետք է ագիտացիա անի