Ֆեյսբուքի երկու թոփ-մենեջեր հեռանում են աշխատանքից սոցցանցում խափանումից հետո
Հասարակություն
12:47 15/03/2019
Աշխարհ

Ֆեյսբուքի երկու թոփ-մենեջեր հեռանում են աշխատանքից սոցցանցում խափանումից հետո

«Ֆեյսբուք» ընկերության երկու թոփ-մենեջեր, այդ թվում նաև առանցքային աշխատակից Քրիս Քոքսը, հեռանում են աշխատանքից սոցիալական կայքի աշխատանքում լուրջ խափանումից հետո։ «Իզվեստիայի» հաղորդմամբ, այս մասին Քրիս Քոքսը գրել է Ֆեյսբուքի իր էջում։
Նրա խոսքով, նա շնորհակալ է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգին, բայց չի հայտնել «Ֆեյսբուքից» իր հեռանալու իրական պատճառը։ 

Իր գրառումն էր արել նաև WhatsApp մեսինջերի պատասխանատու Քրիս Դենիելը։

Մարտի 13-ին ամբողջ աշխարհից Ֆեյսբուքի, Ինսթագրամի և WhatsApp-ի  օգտատերերը  բողոքել էին, որ սոցցանցերի աշխատանքում խափանում է տեղի ունեցել։ «Ֆեյսբուք. ընկերության  ներկայացուցչի խոսքով, որին պատկանում են բոլոր ռեսուրսները, անսարքությունը կապված չի եղել DdoS հարձակման հետ։
 

Placeholder
Ֆեյսբուքի երկու թոփ-մենեջեր հեռանում են աշխատանքից սոցցանցում խափանումից հետո