Կողմ չեմ, որ ամբողջ աշխարհում «Անասնաբույժի օրը» մեզ մոտ նշվի որպես «Քաղաքացու օր». Պիպոյան
Համացանց
18:31 26/03/2019

Կողմ չեմ, որ ամբողջ աշխարհում «Անասնաբույժի օրը» մեզ մոտ նշվի որպես «Քաղաքացու օր». Պիպոյան

«Կրկին ակտիվացել է «Քաղաքացու օր» ունենալ-չունենալու վերաբերյալ խոսակցությունները:

Ձեռնպահ կմնամ այս համատեքստում քննարկումից:Ինչու՞ է արվում, հասարակության քանի՞ տոկոսն է կողմ, ինչու՞ կապել ապրիլի 23-ի հետ, և այլն և այլն: Ի վերջո ժամանակը ցույց կտա` օրը տոն կդառնա՞, թե՞ ոչ:

Բայց ահա հենց կոնկրետ օրվա ընտրությունը այդքան էլ սրտովս չէ: Ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես «Անասնաբույժի միջազգային օր»: Ու որքան էլ հավանություն տամ «բժիշկը բուժում է մարդուն, անասնաբույժը` մարդկությանը» թևավոր դարձած խոսքին, կողմ չեմ, որ ամբողջ աշխարհում «Անասնաբույժի օրը» մեզ մոտ նշվի որպես «Քաղաքացու օր»», Ֆեյսբուքի իր էջում գրել է Իրազեկ և պաշտպանված սպառող ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Placeholder
Կողմ չեմ, որ ամբողջ աշխարհում «Անասնաբույժի օրը» մեզ մոտ նշվի որպես «Քաղաքացու օր». Պիպոյան