ԵՊԲՀ-ն շարունակում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ
Կրթություն, գիտություն
15:45 27/03/2019
Հայաստան

ԵՊԲՀ-ն շարունակում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ

Երևանի պետական բժշկական համալսարանն այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի փորձագետների խմբին: Այցի նպատակն էր ՆԱՏՕ-ի պաշտպանական կրթության զարգացման ծրագրի (DEEP) շրջանակում գնահատել Ռազմաբժշկական ֆակուլտետի աշխատանքները՝ 2019 թվականի համագործակցության ծրագրերը նախանշելու համար։  Այս մասին հայտնում են համալսարանի լրատվական ծառայությունից:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը փորձագետներին ներկայացրել է բժշկական համալասարանի գործունեության ուղղությունները՝ նշելով, որ բուհը պատրաստ է համագործակցության՝ բոլոր ուղղություններով:

Հանդիպման ընթացքում փորձագետները շրջայց են կատարել ռազմաբժշկական ֆակուլտետում, ծանոթացել են կրթական ծրագրերին ու կուրսանտների հետ տարվող աշխատանքներին:

Փորձագետները նշել են, որ նախատեսում են շարունակել համագործակցությունը ԵՊԲՀ-ի հետ, որի շրջանակում կիրականացվի դասախոսական կազմի ընտրություն և վերապատրաստում, ուսումնական ծրագրերի թարմացում, ուսման պրոցեսում նոր մեթոդների կիրառում, ինչպես նաև մեծ ուշադրություն կհատկացվի հեռավար կրթությանը։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի պաշտպանական կրթության զարգացման ծրագիրն (DEEP) իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ:
 

Placeholder
ԵՊԲՀ-ն շարունակում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ