Սեդրակ Ասատրյան. Վերադառնում ենք նախկին ամենավատ ավանդույթներին
Իրավունք
11:31 09/04/2019
Հայաստան

Սեդրակ Ասատրյան. Վերադառնում ենք նախկին ամենավատ ավանդույթներին

«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանը ցավ է հայտնում, որ հին գործելակերպին վերադառնալու կապակցությամբ:

Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.

«Տնտեսական հանցագործությունների դեպքում, եթե չհաշվենք շատ բացառիկ դեպքերը, խափանման միջոցը որպես կալանք կիրառելը իրավական տեսանկյունից դառնում է ինքնանպատակ, հատկապես քր․ օր․ 205 հոդվածով մեղադրանք առաջադրելու դեպքում, քանի որ, որպես կանոն բոլոր փաստաթղթերը նախաքննական մարմինը առգրավում է, որից հետո գրեթե անհնար է դառնում դրսում մնալով խոչընդոտել նախաքննությանը:

Մենք մշտապես պայքարել ենք տնտեսական հանցագործությունների դեպքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու արատավոր պրակտիկայի դեմ, տարբեր հարթակներում ներկայացրել դրա մահացու հետևանքները բիզնես միջավայրի վրա ու կարող ենք արձանագրել վերջին հինգ-վեց տարիներին դատարանները համարյա չէին բավարարում նման միջնորդությունները:


Վստահ կարող ենք արձանագրել․ Սպայկա ընկերության տնօրենի նկատմամբ խափանման միջոցը կալանք կիրառելու երևույթը բիզնես միջավայրի վրա անդառնալի վատ ազդեցություն կունենա, հատկապես ներդրումների մասով: Ցավում եմ, որ վերադառնում ենք նախկին ամենավատ ավանդույթներին»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ երեկ դատարանի որոշմամբ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը երկու ամսով կալանավորվեց: 

Նրան ՊԵԿ-ն ապրիլի 4-ին  մեղադրանք է առաջադրել  ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով. «Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ»:

ՊԵԿ-ի տվյալով, պետական բյուջե չի վճարվել «Սպայկա» ՍՊ ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ:

Placeholder
Սեդրակ Ասատրյան. Վերադառնում ենք նախկին ամենավատ ավանդույթներին