Ասիան կնկարահանի «Գահերի խաղի» իր տարբերակը
Կրթություն, գիտություն
19:42 26/04/2019
Աշխարհ

Ասիան կնկարահանի «Գահերի խաղի» իր տարբերակը

Ասիայում հնարավոր է հայտնվի «Գահերի խաղի» իր տարբերակը։ News.ru-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է HBO-ի տարածաշրջանային ստորաբաժանման ղեկավար Ջեսիկա Քեմ-Էնգլը։

Նրա խոսքով, Ասիան տաղանդավոր սցենարիստների, ռեժիսորների, դերասանների, նաև  իշխանության համար պայքարի մասին դրամատիկ պատմությունների պակաս չունի։ Ուղղակի անհրաժեշտ է «դրան ավելացնել մի քանի հրեշներ»։

Միաժամանակ Քեմ-Էնգլն նշել է, որ պետք չէ շուտ սպասել ասիական «Գահերի խաղին»։ Նրա կարծիքով, սերիալը հնարավոր է թողարկվի 10 տարուց։

Placeholder
Ասիան կնկարահանի «Գահերի խաղի» իր տարբերակը