Պատվաստումները՝ միայն ծնողների համաձայնության դեպքում
Առողջություն
19:09 03/05/2019
Հայաստան

Պատվաստումները՝ միայն ծնողների համաձայնության դեպքում

«Հայաստանի Հանրապետությունում պատվաստումներն իրականացվում են բացառապես բժշկական կազմակերպություններում` բժշկական հակացուցումներ չունեցող քաղաքացիներին, իսկ անչափահասների կամ անգործունակ ճանաչված անձանց պարագայում` կատարվում է ծնողների կամ օրինական ներկայացուցչի համաձայնության դեպքում»,- Panorama.am-ի հարցմանը, թե Աբովյան քաղաքից ահազանգ կա, որ 13-14 տարեկան  աշակերտուհիներին ստիպողաբար պատվաստվում են «Գարդասիլով», հայտնեց առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը։

«Պարտադրանք չի կարող լինել»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է բջջային հաղորդագրությանը, որը հիշեցնում է պատվաստումների կարևորության մասին, Լ. Բաբախանյանն ասաց. «Սա քայլ է` մեկ անգամ ևս հիշեցնելու պատվաստումների կարևորությունն ու արդյունավետությունը»։

Այսպիսով՝ հարգելի ծնողներ, ինչպես տեսնում եք, առողջապահության նախարարությունը շեշտում է ձեր համաձայնության կարևորությունը։ ՈՒ եթե ձեր երեխային պատվաստել են առանց ձեզ տեղեկացնելու, կամ առանց ձեր համաձայնության՝ ապօրինություն են արել։

Դիմեք ԱՆ փաստերով, վստահ ենք՝ կարող եք նույնիսկ փոխհատուցում պահանջել։ 

Ի դեպ՝ տեղեկատուներում նշվում է, որ «Գարդասիլով» պատվաստումից առաջ պետք է ստուգել պատվաստվողի առողջական վիճակը, և որ մարդկային պապիլլոմայի վիրուսով վարակված լինելու դեպքում պատվաստումը մեծացնում է հիվանդության հնարավորությունները։

 

Placeholder
Պատվաստումները՝ միայն ծնողների համաձայնության դեպքում