ԱՄՆ-ը «Աբրահամ Լինկոլն» ավիակիրն ուղարկում է Իրանի ափերի  մոտ
Քաղաքական
11:52 06/05/2019
Տարածաշրջան

ԱՄՆ-ը «Աբրահամ Լինկոլն» ավիակիրն ուղարկում է Իրանի ափերի մոտ

Միացյալ Նահանգներն Իրանի ափերին կուղարկի իր ռազմածովային ուժերը՝ «Աբրահամ Լինկոլն» ավիակրի գլխավորությամբ, և  ռմբակոծիչների տակտիկական խումբը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը:

Նրա խոսքերով, դա արվում է Իրանի ռեժիմին հստակ ազդանշան ուղարկելու համար, որ ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների շահերի վրա հարձակումը կհանդիպի անողոք ուժի:

Բոլթոնը նշել է, որ Միացյալ Նահանգները Իրանի դեմ պատերազմի չի գնում, սակայն պատրաստ է արձագանքել ցանկացած հարձակման, հայտնում է vesti-ն:

Մայիսի 2-ին ուժի մեջ մտավ Իրանից նավթ գնելու ԱՄՆ ամբողջական արգելքը: Վաշինգտոնը Թեհրանի նկատմամբ պատժամիջոցներ էր սահմանել 6 ամիս առաջ, սակայն այն  մեղմ տարբերակն էր. ԱՄՆ-ը  թույլ էր տվել 8 երկրների շարունակել գնել իրանական վառելիքը, որոնք էին Չինաստանը, Հունաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանն ու Թուրքիա: Այժմ այս պետությունները ևս կհայտնվեն ամերիկյան պատժամիջոցների տակ, եթե համագործակցեն Իրանի հետ:

 

Placeholder
ԱՄՆ-ը «Աբրահամ Լինկոլն» ավիակիրն ուղարկում է Իրանի ափերի մոտ