Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբանոցում
Օրվա թեմա
10:11 11/05/2019
Հայաստան

Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբանոցում

Մայիսի 11-ին, ժամը 00:58-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի աղբանոցի հրդեհը մարելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:26-ին, մարվել՝ 04:07-ին: Այրվել է աղբ՝ մոտ 100 խմ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են քաղաքապետարանի մեկ տրակտոր և մեկ ջրատար:

 

Placeholder
Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբանոցում