ԲՀԿ խմբակցության պատգամավորները խիստ ստուգումներում միտում չեն տեսնում
Հասարակություն
12:03 13/05/2019
Հայաստան

ԲՀԿ խմբակցության պատգամավորները խիստ ստուգումներում միտում չեն տեսնում

«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում իսկապես նկատվում է այդ գործընթացը»,- այս մասին այսօր  խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչի են ԱԺ մուտք գործող ընդդիմադիր պատգամավորներին ավելի խիստ ստուգում:

Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է ոչ միայն մեքենաներով ԱԺ մուտք գործող պատգամավորներին, այլ նաև մյուսներին, որոնք ավտոմեքենայով չեն:

«Որևէ էքստրաօրդինար գնահատական չէի ցանկանա տալ, միգուցե անվտանգության նկատառումներով է պայմանավորված: Համենայնդեպս, որոշակի ուղղվածություն, ուղղորդում ընդդիմադիր խմբակցությունների նկատմամբ, միտում չէի ցանկանա տեսնել: Կարծում եմ, որ այն մարդիկ, որոնք թաքցնելու բան չունեն, դրանից դիսկոմֆորտի մեջ չպետք է ընկնեն: Իհարկե ցանկալի է, որ  դա ցուցադրաբար չլինի»,- ասաց Իվետա Տոնոյանը:

Նա նաև նշեց, որ չի հիշում նախկին նման խիստ զննում իրականացվեր, սակայն ինքն այն տեսակետին չէ, թե միայն ընդդիմադիրներին են խիստ զննում:

«Չեմ կարծում, որ միայն ընդդիմադիրներին  են ստուգում»,- հավելեց նա: 

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ իր հերթին հայտարարեց, որ նախորդ ԱԺ-ի ժամանակ էլ են ստուգումներ եղել, միգուցե վերջին շրջանում ավելի խստացված ընթացակարգեր են հիմա մտցրել և գնահատականներ տալուց զերծ կմնան:

«Վստահաբար ասում եմ, որ նախկինում հավասար սկզբունքներով հանձնաժողովի և խմբակցությունների  ղեկավարների մեքենաները ստուգվել են»,- նշեց նա:

Placeholder
ԲՀԿ խմբակցության պատգամավորները խիստ ստուգումներում միտում չեն տեսնում