Համացանցը Նիկոլ-ԻԳԻԼ խառնել է իրար
Հասարակություն
15:47 13/05/2019
Հայաստան

Համացանցը Նիկոլ-ԻԳԻԼ խառնել է իրար

Ֆեյսբուքյան օգտատեր Կարինե Մամիկոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Վերջին շրջանում հայկական Ֆեյսբուքը վերածվել է աղբանոցի: Բայց այն, որ մեզանում տեղ ունեն նաև իսլամիստները, և այն, որ իրենք, փաստորեն, ունեն հստակ քաղաքական դիրքորոշում, այ դա ինձ համար զարմանալի էր:

Ուրեմն երեկ տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքի ստեղծումը: Ուշագրավն այն է, որ կայքերից մեկում այս թեմայով նյութի տակ ի թիվս այլի նկատվել են իսլամական աշխարհի ներկայացուցիչների հայատառ և լատինատառ մեկնաբանությունները, որոնցից երևում է, որ, փաստորեն, մարդիկ լավ էլ տեղյակ են ներհայաստանյան զարգացումներից:

Սա, իհարկե, կես կատակ: Իսկ եթե լուրջ, ապա, իմ կարծիքով, այս փաստը գալիս է ապացուցելու այն, որ Փաշինյանի թիմին աջակցում են ֆեյսբուքի լուրջ մասնագետներ, ովքեր ալգորիտմներ են մշակել, ինչը թույլ է տալիս նույնաբովանդակ գրառումները մի քանի պրոֆիլներով գրել: Ուղղակի այս դեպքում թավշիստները պրակոլ են տվել:

Սենց որ գնա, սրանք Հայաստանում ԻԳԻԼ-ի հետևորդների պրոֆիլներն էլ կօգտագործեն»:

Placeholder
Համացանցը Նիկոլ-ԻԳԻԼ խառնել է իրար