Ով ես դու «Գահերի խաղում»
Հասարակություն
15:33 15/05/2019
Աշխարհ

Ով ես դու «Գահերի խաղում»

Ֆրանկֆուրտի համալսարանի գիտնականները հետազոտություն են արել՝ պարզելու «Գահերի խաղը» սերիալի հանրահայտության պատճառը: kulturomania.ru-ն գրում է, որ հետազոտության համաձայն գլխավոր պատճառն այն է, որ հանդիսատեսը իրեն մասնակից է համարում էկրանին տեղի ունեցողին: Սերիալը, գիտնականների կարծիքով, բավարարում է ընկերներ ունենալու և հանրության մասը լինելու մարդկանց ցանկությունը:

«Յուրաքանչյուրը կարող է գտնել իր համար կերպար, որի հետ կարող է իրեն նույնացնել», -պատմել է պրոֆեսոր Կլաուս-Պետեր Էռնստը: Բացի այդ, գիտնականներն առանձնացրել են սերիալի անկանխատեսելի սյուժեն որպես գործոն, որը հետաքրքրասիրություն է առաջացնում: Նրանք նաև նշել են սերիալի հասանելիությունը՝ առցանց-կինոթատրոնների շնորհիվ:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին կայացել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին՝ 8-րդ սեզոնի պրեմիերան, որը 2019-ի ամենասպասված սերիալն է։ Նախորդ սեզոնի յուրաքանչյուր դրվագը ողջ աշխարհում դիտել է ավելի քան 30 մլն մարդ։  8-րդ սեզոնի առաջին սերիան ԱՄՆ-ում դիտել է ավելի քան 17 միլիոն մարդ։ HBO-ից հայտնել էին, որ նման դիտողականությունը ռեկորդային է ֆիլմաշարի համար, որի գործողությունները տեղի են ունենում միջնադարում։

«Գահերի խաղը» ամերիկյան ֆենտեզի ժանրով դրամատիկ հեռուստասերիալը ստեղծվել է Դեյվիդ Բենիոֆի և Դ. Բ. Ուեյսսի կողմից՝ «HBO» հեռուստաալիքի պատվերով։ Նկարահանուները տեղի են ունեցել Հյուսիսային Իռլանդիայում, Խորվաթիայում, Իսլանդիայում, Մարոկկոյում, Իսպանիայում, Մալթայում, Շոտլանդիայում և ԱՄՆ-ում։ Պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2011 թվականի ապրիլի 17-ին «HBO» ալիքով։

Placeholder
Ով ես դու «Գահերի խաղում»