Նոր կրիպտոարժույթի սրընթաց աճը. ME Token
ՏՀՏ-ն Հայաստանում
14:40 24/05/2019
Հայաստան

Նոր կրիպտոարժույթի սրընթաց աճը. ME Token

аll.me թվային ցանցի ներքին արժույթը՝  ALL.ME (ME) թոքենը, 2019թ․-ի փետրվարի 11-ին ընդգրկվել էր CoinAll կրիպտոարժույթի փոխանակման բորսայում նախնական 0.014 ԱՄՆ դոլար արժեքով: Արդեն մոտ 3 ամիս անց ME թոքենի գինը բարձրացել է ավելի քան 1100%-ով: ME թոքենի հաջողությունը պայմանավորված է այն էկոհամակարգով, որտեղ այն գտնվում է՝ all.me թվային ցանց: Այս մասին գրում է Coin Telegraph կայքը։

ME թոքենը all.me թվային ցանցի վիրտուալ արժույթն է, որը գործում է ինչպես ցանցի ներսում, այնպես էլ դրսում:

all.me թվային ցանցը բաղկացած է սոցիալական հարթակից (meNetwork), առևտրային հարթակից (meMarket) և իր վճարային ծառայությունից (mePay): Հայեցակարգը հիմնված է օգտատեր-հարթակ-բիզնես շղթայի շրջանակներում փոխշահավետ համագործակցության կառուցման վրա:

Էկոհամակարգի ներսում ME-ի օգտագործումը
Երբ օգտատերը գրանցվում է all.me հարթակում, նա կարող է ակտիվացնել պրոմո հաշիվն ու կախված ցանցի ներսում իր ակտիվությունից, կարող է ստանալ գովազդային եկամուտի մինչև 50 տոկոսը: Ամսական պարգևավճարները կատարվում են ME թոքենով:

Բիզնեսները վճարում են մարքեթինգային ծառայությունների համար ME թոքենով՝ ձեռք բերելով բացարձակ հավատարիմ գովազդային լսարան: Ցանցում meMarket-ը կգործարկվի կարճ ժամանակ անց և ապագայում հասանելի կլինի նաև սոցիալական ցանցում գնումներ կատարելու ծառայությունները:

Էկոհամակարգից դուրս ME-ի օգտագործումը
ME-ն կիրառելի է նաև all.me հարթակից դուրս։ Նախ, այն կարելի է փոխանակել BTC-ի կամ USDT-ի բորսայում: Երկրորդ, թոքենն ունի շատ բարձր իրացվելիություն, ինչը կարևոր գործոն է թե՛ ներդրողների, թե՛ սովորական մարդկանց համար: Վերջապես, կրիպտոարժույթի նկատմամբ հետաքրքրությունը շատ բարձր է։ Այս պնդումը կարելի է անել վստահությամբ՝ նախորդ ամիսների ընթացքում ME-ի կողմից ցուցադրված գնաճի հիմքով: Օրեցօր գործարքների թիվը շարունակաբար աճում է:

Շուտով mePay-ը թույլ կտա յուրաքանչյուր օգտատիրոջ հեշտությամբ բացել հաշիվ, գնել ME կամ փոխանակել այն պետությունների կողմից հաստատված արժույթների հետ: Օգտատերերը կստանան նաև վճարային քարտեր, որոնք կարող են օգտագործել all.me-ի ներսում և դրանից դուրս: Այսպիսով, ME թոքենը դառնում է իրական արժույթի միավոր՝ իր վիրտուալ ձևով։

Ի՞նչ է սպասվում ME թոքենին
ME-ն նպատակ ունի լինել ճկուն արժույթ, որը հեշտացնում է կրիպտոարժույթի հայեցակարգը: Թոքենը կարող է օգտագործվել վճարումների համար և որպես կուտակման միջոց։ Գործնականում ամեն ինչ շատ պարզ է․ ME = ունիվերսալ փող։

ME թոքենի նկատմամբ և՛ բորսայում, և՛ ներքին հետաքրքրությունը լրացուցիչ գործոններ են, որոնք դրական ազդեցություն են ունենում արժույթի արժեքի աճի վրա: all.me հարթակի օգտատերերի քանակի աճը խթանում է փոխարժեքի աճը, և հակառակը:

ME վիրտուալ արժույթի կիրառման շրջանակը, ինչպես իրական դրամինը, անսահման է: MePay ծառայության շնորհիվ ME թոքենը կդառնա վճարման լիարժեք միջոց՝ վիրտուալ արժույթներից օգտվելու հարմարավետությամբ ու առավելություններով:

 

Placeholder
Նոր կրիպտոարժույթի սրընթաց աճը. ME Token