Ես Արամ Սիմոնյանին կոչ եմ արել պարզապես արժանապատիվ հեռանալ. ԿԳ նախարար
Կրթություն, գիտություն
16:21 30/05/2019
Հայաստան

Ես Արամ Սիմոնյանին կոչ եմ արել պարզապես արժանապատիվ հեռանալ. ԿԳ նախարար

Արամ Սիմոնյանը վաղուց պետք է գնար։ Այսօր կառավարության նիստից  հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Հարցին՝ ճի՞շտ են մամուլի հրապարակումները, որ ԿԳ նախարարությունը ԵՊՀ ռեկոտրի իի թեկնածու ունի, խոսքը Գեղամ Գևորգյանի մասին է, Արայիկ Հարությունյանն ասաց, որ  այսօր խորհրդի նիստ է, այդ ժամանակ թեկնածուներ կառաջադրվեն. «Առհասարակ, ես խորհրդի նիստերը, ռեկտորների թեկնածությունները որևէ կերպ չեմ մեկնաբանում»։

Դիտարկմանը, թե ռեկտորի թեկնածուների շուրջ քննարկումներին էլ  չի՞ մասնակցում, նախարարն ասաց, որ որպես ԿԳ նախարար՝ թեկնածուների հարցը քննարկում է, բայց հանրային չի մեկնաբանում որևէ թեկնածություն, որ հետագայում դա չդիտարկվի որպես ուղղորդում։

Արայիկ Հարությունյանն անդրադառնալով ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականին էլ՝ նշեց. «Ես նրան կոչ եմ արել պարզապես արժանապատիվ հեռանալ»։

Ինչ վերաբերում է նախկին ռեկտորի այն հայտարարություններին, թե ԵՊՀ 100-ամյակին որևէ շնորհավորանք չի եղել պետական պաշտոնյաների կողմից, ԿԳ նախարարն ասաց, որ դրա վերաբերյալ մեկնաբանություններ տվել է, որ հիմնական միջոցառումները պետք է լինեն աշնանը։

«Ընդ որում՝ ես անձամբ Արամ Սիմոնյանի հետ դեռ անցած տարի եմ ժամկետները քննարկել և համաձայնեցրել, թե պետությունն ինչ մասնակցություն պետք է ունենա։ Մենք պայմանավորվել էինք, որ դա այս տարվա աշնանը պետք է լինի: Հետևաբար, և պետական այրերի, և պաշտոնյանների մասնակցությունը, և ուղերձներն ու շնորհավորանքներն այդ ժամանակ պետք է լինեն: Իսկ մայիսի 16-ին՝ ԵՊՀ հիմնելու որոշման 100-ամյակի օրը, ես ինքս ուղերձ հղել եմ: Այսինքն՝ բացարձակ կեղծիք էր գնում այդ օրը նրա ելույթում: Արամ Սիմոնյանը վաղուց պետք է գնար, և այդ հետաձգումը հերթական ուժեղ հարվածն էր համալսարանին՝ համալսարանի զարգացումը հետ գցելու առումով»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Placeholder
Ես Արամ Սիմոնյանին կոչ եմ արել պարզապես արժանապատիվ հեռանալ. ԿԳ նախարար