Պաշտոնապես դադարեցվեցին Արամ Սիմոնյանի լիազորությունները
Կրթություն, գիտություն
15:30 30/05/2019
Հայաստան

Պաշտոնապես դադարեցվեցին Արամ Սիմոնյանի լիազորությունները

Երևանի պետական համալսարանում  մեկնարկել է հոգաբարձուների խորհրդի նիստը։
Նիստի սկզբում 30 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայների համամասնությամբ վաղաժամ դադարեցվեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունները։ Այնուհետև խորհուրդն անցավ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության հարցին։

Որպես ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի թեկնածու առաջարկվել է ակադեմիկոս Գեղամ Գևորգյանի և իրավաբանական գիտությունների դոկտոր Վահե Հովհաննիսյանի թեկնածությունը։ Ընտրությունը կանցկացվի փակ քվեարկությամբ։

 

Placeholder
Պաշտոնապես դադարեցվեցին Արամ Սիմոնյանի լիազորությունները