ՀՊՏՀ-ը հայտարարվել է դասախոսների մրցույթ
Կրթություն, գիտություն
12:17 03/06/2019
Հայաստան

ՀՊՏՀ-ը հայտարարվել է դասախոսների մրցույթ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ)՝ որպես տնտեսագիտական մտքի կենտրոն, ցանկանում է իր հարկի տակ համախմբել Հայաստանի բոլոր որակյալ մասնագետներին, որոնք ոչ միայն համալսարանական միջավայրերում են, այլև պրակտիկ ոլորտում, պետական համակարգում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են.

«Զարգացման նոր շրջանում  գտնվող Տնտեսագիտական մայր համալսարանն այս նպատակն իրագործելու համար հայտարարել է դասընթացների թափուր դասաժամերի մրցույթ՝ հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջները և «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան»  պետական ոչ առևտրային կազմակերպության «Գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգը»:

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը բոլոր լավագույն մասնագետներին կոչ է անում դիմել մրցույթին՝ հավաստիացնելով՝ մրցույթը լինելու է գերիրական և գերարդար, որովհետև մեր միակ նպատակը լավագույն մասնագետներին ներգրավելն է»:

«Երկրում առկա իրական մասնագետների գիտելիքի, հմտությունների ու կարողությունների վերարտադրությունը և կրթության միջոցով տարածումը մեր գոյատևման ու տնտեսության զարգացման միակ փրկությունն է աշխարհաքաղաքական դժվարին իրավիճակում և սահմանափակ ռեսուրսների պարագայում: Պետք է սթափվել, լրջանալ և գիտակցել, որ սա ազգային անվտանգության կարևորագույն, համար մեկ խնդիրն է»,- աղբյուրի փոխանցմամբ՝ նշել է Տնտեսագիտական բուհի ղեկավարը։

Placeholder
ՀՊՏՀ-ը հայտարարվել է դասախոսների մրցույթ