Երաժշտական աշխարհում ամենահարուստ կինը
Մշակույթ
09:00 06/06/2019
Աշխարհ

Երաժշտական աշխարհում ամենահարուստ կինը

Ամերիկացի երգչուհի Ռիհաննան Forbes-ի տվյալներով ճանչվել է երաժշտության աշխարհում ամենահարուստ կինը։ Նրա կարողությունը գնահատվում է 600 միլիոն դոլար։  Ռիհաննան իր կարողությամբ գերազանցել է Մադոննային, Սելին Դիոնին ու Բեյոնսեին։

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նրա կարողության հիմնական մասը երգչուհին ձեռք է բերել ի շնորհիվ միջազգային LVMH Moet Hennessy Louis Vuitton խմբի  հետ համագործակցության։ Բացի այդ, Ռիհաննան և LVMH ունեն կոսմետիկայի Fenty Beauty ապրանքանիշը։

Նրա կարողությունն ավելացել է Savage X Fenty ներքնազգեստի գծի հաշվին, որի սեփականատերն է, նաև իր ելույթների և երաժշտական ալբոմների շնորհիվ։
 

Placeholder
Երաժշտական աշխարհում ամենահարուստ կինը