9-րդ դասարանի քննության արդյունքները բողոքարկել է 862 աշակերտ
Կրթություն, գիտություն
18:24 06/06/2019
Հայաստան

9-րդ դասարանի քննության արդյունքները բողոքարկել է 862 աշակերտ

«Հայոց լեզու»  առարկայի կենտրոնացված քննություն հանձնել է 31021 աշակերտ, որոնցից 1686-ը անբավարար գնահատական է ստացել: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանից։

Նա հայտնեց, որ 19-20 միավոր ստացել է 152 աշակերտ, իսկ միջին միավորը արձանագրվել է 12,16։ Միջին միավորը Երևանում կազմել է 12,9, իսկ մարզերից ամենաբարձրը եղել է Սյունիքում՝  12,52, ամենացածրը՝ Արարատի մարզում՝ 11,25:

Ինչ վերաբերում է բողոքարկումներին՝ մեր զրուցակիցը հայտնեց, որ շուրջ 862 աշակերտ բողոքարկել է արդյունքները։ 

«Բողոքարկել են ոչ միայն անբավարար գնահատականի հետ են կապված՝ այլև ուղղակի գնահատականի բարձրացման համար։  Հիմնական բողոքները կապված են շարադրության էլէմենտ պարունակող առաջադրանքի  հետ»,- ասաց նա։

Խաչանուշ Գրիգորյանը հայտնեց նաև, որ վերջնական արդյունքները հայտնի կլինեն հունիսի 10-ին։

Placeholder
9-րդ դասարանի քննության արդյունքները բողոքարկել է 862 աշակերտ