5-12-րդ դասարանների շուրջ 40 անուն դասագիրք ևս կլինեն երկհատոր
Կրթություն, գիտություն
13:28 11/06/2019
Հայաստան

5-12-րդ դասարանների շուրջ 40 անուն դասագիրք ևս կլինեն երկհատոր

«Այս անցումային փուլում առաջին դասարանցիների գրանցման հայտերի օնլայն հարթակում առաջացած տեխնիկական կամ գրանցման խնդիրների հետ կապված նախարարությունն ընդառաջել է  ծնողներին: Հաջորդ տարիներին այդ խնդիրները չեն լինի, քանի որ համակարգը բաց կլինի, միանգամից նույն օրը լցնելու անհրաժեշություն չի լինի»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Նա նշեց, որ նախարարություն հետևություններ արել է, իսկ բողոքները եղել են հայտերը ներկայացնողների մոտ մեկ տոկոսի մոտ։

Ինչ վերաբերում է տարրական դասարանների դասագրքերի երկհատոր դարձնելու ծրագրին՝ նախարարը հայտնեց, որ գրքերն արդեն տպագրության են գնացել։

«Երբ մենք խոսում ենք 1, 1.5, 2 կգ քաշի մասին. դրանք վերաբերում են գրենական պիտույքներին և գրքերին, այսինքն՝ դրա մեջ պայուսակի քաշը չի մտնում: Շատ հաճախ ծնողը պայուսակը վերցնում, ասում է, տեսեք որքան ծանր է պայուսակը, բայց երբ գրքերը և գրենական պիտույքները հանում ես, տեսնում ես, որ պայուսակի ծանրությունը դրանից չի նվազում, որովհետև ինքնին արդեն պայուսակը շատ ծանր է: Կոչ կանեմ ավելի թեթև, պարզ պայուսակներ երեխաների համար գնել, պետք չէ թանկ և ծանր պայուսակներ գնել»,- ասաց նա։

Նա նաև հավելեց, որ  բացի տարրական դասարաններից, 5-12-րդ դասարանների շուրջ 40 անուն դասագիրք ևս կլինեն երկհատոր։

«Երկար ենք աշխատել այս ուղղությամբ, որ կիսելու պրոցեսում ուսումնական պրոցեսը և բովանդակությունը չտուժի. տարրականները կիսվում են, իսկ 5-12-րդ դասարանների այս տարի վերատպվող շուրջ 40 անուն դասագիրք նույնպես կիսվում է»:

Placeholder
5-12-րդ դասարանների շուրջ 40 անուն դասագիրք ևս կլինեն երկհատոր