Նորանշանակ նախարարը՝ հարկային հանցագործությունների մասին
Իրավունք
18:10 19/06/2019
Հայաստան

Նորանշանակ նախարարը՝ հարկային հանցագործությունների մասին

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հարց բարձրացրեց տնտեսական հանցագործությունների ապաքրեականացմանհետ կապված, մասնավորապես՝ քրեական պատասխանատվությունը ֆինանսականով փոխարինելու հետ կապված։

Ի պատասխան Արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյան վկայակոչեց  OECD-ի հարկային հանցագործությունների տասը սկզբունքները, ըստորոնց  էլ ՀՀ-ն վարում է իր քաղաքականությունը։

«Նշված սկզբունքների համաձայն՝ սահմանված են այն տեսակի արարքները, որոնք պետք է դիտարկել որպես հարկային հանցագործություն։ Կա այնպիսի թյուր կարծիք, որ միջազգային փորձը տանում է նրան, որ տնտեսական հանցագործություններն ապաքրեականացվում են։ Իրականում այդպես չէ։ Չի կարող ապաքրեականացվել, քանի որ հաճախ հարկային հանցագործությունները նախորդող են հանդիսանում փողերի լվացման համար»,- պատասխանեց նախարարը։

Placeholder
Նորանշանակ նախարարը՝ հարկային հանցագործությունների մասին