Օտար լեզվի միասնական քննությունից 467 դիմորդ անբավարար է ստացել
Կրթություն, գիտություն
17:51 20/06/2019
Հայաստան

Օտար լեզվի միասնական քննությունից 467 դիմորդ անբավարար է ստացել

«Օտար լեզուներ» առարկայից պետական միասնական քննության արդյունքներն արդեն հայտնի են։  Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանից Panorama.am-ը տեղեկացավ, որ անգլերեն լեզվից քննության մասնակիցների թիվը եղել է 4536։

Միջին միավորը կազմել է 13,96։ Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 447 (մասնակիցների 9.9%-ը), իսկ 18-20 միավոր հավաքածների թիվը՝ 1126 (մասնակիցների 24.8%-ը).

Գերմաներեն լեզվից քննություն է հանձնել 117 դիմորդ։ Առարկայից միջին միավորը կազմել է 13,83։ Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 13 (մասնակիցների 11.1%-ը) 18-19.75 միավոր հավաքածների թիվը՝ 29 (մասնակիցների 24.8%-ը), 20 միավոր ստացող չի եղել։

84 դիմորդ էլ քննություն է հանձնել ֆրանսերեն լեզվից։ Միջին միավորը կազմել է 15.16, դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 7 (մասնակիցների 8.3%-ը), իսկ 18-20 միավոր հավաքածների թիվը՝ 26 (մասնակիցների 31%-ը)։

Placeholder
Օտար լեզվի միասնական քննությունից 467 դիմորդ անբավարար է ստացել