ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարն արձագանքում է Վարագյանի մեղադրանքին
Կրթություն, գիտություն
10:55 20/07/2019
Հայաստան

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարն արձագանքում է Վարագյանի մեղադրանքին

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վ. Վարագյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Հոգաբարձուների խորհրդի գումարվող նիստը խախտում է ԵՊՀ կանոնադրությունը՝ հակասելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ հոդվածի 2-րդ կետին։

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Արթուր Իսրայելյանը  տարածել է պարզաբանում՝ նշելով, որ ամեն ինչ կատարվել է ԵՊՀ կանոնադրությանը համապատասխան:

«Նշված կետը վերաբերում է միայն Գիտական խորհրդի լիազորություններին, որն, իհարկե, իրավունք ունի առաջարկել կառուցվածքային փոփոխություններ։

ԵՊՀ կանոնադրության    56-րդ հոդվածի 7-րդ կետը նմանատիպ իրավունք, այն է՝ «Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացնել կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու կամ լուծարելու վերաբերյալ նախագծեր» տալիս է նաև ԵՊՀ ռեկտորին, իսկ 36-րդ հոդվածի 2-րդ կետը այդ իրավունքը տալիս է Հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամի»,-ասված է տարածած հայտարարության մեջ։

 

Placeholder
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարն արձագանքում է Վարագյանի մեղադրանքին