Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աղվան Պողոսյանն իր Ֆեյսբուքի էջում գրում է.«Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի պաշտոնական միջոցառման ժամանակ, իր ելույթում ասել էր, որ «Հեռու չէ այն օրը,երբ կհնչի նաև տիկնայք և պարոնայք գեներալներ» արտահայտությունը: Ու ահա այսպիսի արտահայտություններ է անում մի մարդ, որի կառավարման ժամանակահատվածում, մեղադրյալի կարգավիճակ ունեն երեք գեներալ- գնդապետ, մեկ գեներալ- լեյտենանտ խոշտանգվում է բանտում: Իսկ Նիկոլ Փաշինյանի անմիջական դերակատարությամբ Արցախի պաշտպանության բանակում չեն այլևս երեք հզորագույն գեներալներ՝ Լևոն Մնացականյանը,Վիտալի Բալասանյանը և Սամվել Կարապետյանը: Ու այս ամենը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի կառավարման ընդամենը մեկ ու կես տարինների ընթացքում:Ի՞նչ է սա ,եթե ոչ սադրանք ու հարված պետականության թիկունքին: