ՀՅԴ-ն էլ կպայքարի Ստամբուլյան կոնվենցիայի դեմ
Հասարակություն
13:25 24/07/2019
Հայաստան

ՀՅԴ-ն էլ կպայքարի Ստամբուլյան կոնվենցիայի դեմ

Հայ Հեղափոխական Դաշնակցություն  կուսակցությունը Ստամբուլյան կոնվենցիայի սպառնալիքները հանրության լայն շրջանակներին հասցնելու համար  մեծացնելու է հանրային քննարկումների հնարավորությունը։  Panorama.am-ի հետ զրույցում ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանն ասաց, որ իրենք, միանշանակ, չեն կարող անտարբեր լինել այդ օրակարգի շուրջ։ 

«Մեր համոզմամբ, Հայաստանում ազգային արժեքների նկատմամբ ոտնձգություն է և խաթարելու է ընտանիքի ինստիտուտը»,- ընդգծեց ՀՅԴ-ական գործիչը։

Նրա խոսքով, որպեսզի այս գիտակցումը հանրային համոզում դառնա, պետք է հանրային լայն շրջանակների հետ աշխատանք տանեն, ներկայացնեն դրա սպառնալիքները։

«Պետք է մարզերում աշխատանքներ տանենք, փորձենք այլ քաղաքական ուժերի հետ, որոնք կիսում են մեր տեսակետներն այս հարցում,  մեր համագործակցության եզրերը մեծացնենք»,- ասաց Լ. Գալստյանը։

Այն, որ այդ կոնվենցիան հակասում է մեր ազգային արժեքներին, հակասում է նաև Հայաստանի Սահմանադրությանը։ Այս մասին բարձաձայնում է արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական, իրավաբանության դոկտոր Գևորգ Դանիելյանը։

«Ստամբուլյան կոնվենցիան միանշանակ հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (ընդ որում, ոչ միայն ընտանիք կազմելու իրավունքի համատեքստում, կան ավելի զորեղ փաստարկներ)»,- պնդում է Գևորգ Դանիելյանը։

Այս կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանում ի հայտ կգա վավերացված երրորդ սեռ։

Ի դեպ, ԵՄ անդամ Բուլղարիան ստորագրել է կոնվենցիան, սակայն չի վավերացրել, սահմանադրական դատարանի մակարդակով արձանագրել է, որ կոնվենցիան կենսաբանականից անկախ սոցիալական սեռ է սահմանում և հակասում է Բուլղարիայի Սահմանադրությանը:

Ոչ միայն այն, որ այդ կոնվենցիան մի շարք վտանգներ է պարունակում ուղղված հենց ազգայինին, արդեն  անվանումը՝ Ստամբուլյան, ծաղր է Եղեռնի զոհերի նկատմամբ։ Պարադոքս է՝ հայ ժողովրդի նկատմամբ  անմարդկային բռնության գործադրած և այն չընդունող Թուրքիայում  ստորագրվել է հենց բռնությունների դեմ կոնվենցիա։

Placeholder
ՀՅԴ-ն էլ կպայքարի Ստամբուլյան կոնվենցիայի դեմ