Անգլիայում կմտցնեն ֆուտբոլիստների ժամանակավոր հեռացումներ
Սպորտ
20:00 30/07/2019
Աշխարհ

Անգլիայում կմտցնեն ֆուտբոլիստների ժամանակավոր հեռացումներ

Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել, ըստ որի, սկսած 2019/20 խաղաշրջանից որոշ լիգաներում կկիրառվեն խաղացողների ժամանակավոր հեռացումներ:

news.ru-ի հաղորդմամբ, Ֆեդերացիայի գլխավոր տնօրենն ասել է, որ անհամաձայնությունը խաղի առանցքային մասն է և փորձնական փուլը ցույց է տվել, որ տուգանվածների նստարանը լավ լուծում է: Նման հեռացումների դեպքում օգտագործվելու են այսպես կոչված տուգանային նստարաններ: Նման պատիժ խաղացողները կստանան մրցավարի հետ վիճելու համար: Փոփոխությունները կառնչվեն մինչև 5-րդ լիգան տղամարդկանց դեպքում, և մինչև 3-րդը՝ կանանց:

Placeholder
Անգլիայում կմտցնեն ֆուտբոլիստների ժամանակավոր հեռացումներ