ՀՖՖ-ն ներկայացրել է Բարձրագույն խմբի 2019-2020 մրցաշրջանի լոգոն
Սպորտ
18:38 01/08/2019
Հայաստան

ՀՖՖ-ն ներկայացրել է Բարձրագույն խմբի 2019-2020 մրցաշրջանի լոգոն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Facebook-յան պաշտոնական էջում է հայտնվել Հայաստանի Բարձրագույն խմբի 2019-2020 թվականների մրցաշրջանի լոգոն:

Այն զգալի փոփոխություններ է կրել նախորդ մրցաշրջանների լոգոների համեմատ:

ՀՖՖ-ն հիշեցրել է, որ առաջնությունը մեկնարկում է ուրբաթ՝ օգոստոսի 2-ին:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մեկնարկային տուրում տեղի կունենան հետևյալ հանդիպումները.

«Շիրակ» - «Բանանց»
«Արարատ» - «Երևան»
«Գանձասար-Կապան» - «Նոա»
«Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա»
«Փյունիկ» - «Լոռի»

Հիշեցնենք, որ «Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը հետաձգվել է, քանի որ օգոստոսի 6-ին Վարդան Մինասյանի թիմը հանդիպում է անցկացնելու Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում:

«Ալաշկերտի» դեմ հանդիպումը կայանալու էր օգոստոսի 4-ին:  

Placeholder
ՀՖՖ-ն ներկայացրել է Բարձրագույն խմբի 2019-2020 մրցաշրջանի լոգոն