Մալխաս Ամոյանը կպայքարի միջազգային մրցաշարի չեմպիոնի կոչման համար
Սպորտ
18:26 03/08/2019
Հայաստան

Մալխաս Ամոյանը կպայքարի միջազգային մրցաշարի չեմպիոնի կոչման համար

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը դուրս է եկել եզրափակիչ։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ Մալխասը պայքարը սկսել է 1/4 եզրափակչից, որտեղ ժամանակից շուտ՝ 9-0 հաշվով առավելության է հասել Թուրքիան ներկայացնող Ահմեդ Յիլմազի նկատմամբ։

Կիսաեզրափակչում Ամոյանի մրցակիցը եղել է ամերիկացի Ռայմոնդ Բունկերը, որին մեր ըմբիշը հաղթել է կրկին 9-0 հաշվով։

Եզրափակչում Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի մրցակիցը կլինի Ուկրաինան ներկայացնող Մաքսիմ Եվտուշենկոն։

Placeholder
Մալխաս Ամոյանը կպայքարի միջազգային մրցաշարի չեմպիոնի կոչման համար