Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը։
Հունահռոմեական ոճի ըմբիշ Ռազմիկ Քուրդյանը (110 կգ) դուրս է եկել եզրափակիչ։ Քուրդյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 3-2 հաշվով առավելության է հասել Ռումինիայի ներկայացուցիչ Դավիդ Գրիգորեանի նկատմամբ։ 1/4 եզրափակչում մեր ըմբիշը 3-0 հաշվով հաղթել լեհ Թոմաս Կռավչիկին, իսկ կիսաեզրափակչում 3-1 հաշվով պարտության է մատնել վրացի Մատե Գոկաձեին։
Եզրափակչում Ռազմիկ Քուրդյանի մրցակիցը կլինի Իրանը ներկայացնող Շահրուխ Միկաելիին։
Հավելենք, որ Կարապետ Մանվելյանը (48 կգ) պարտվել է 1/4 եզրափակչում, իսկ Սուրեն Աղաջանյանը՝ 1/8 եզրափակչում։ Վաղը սփոփիչ գոտեմարտերի կմասնակցեն Վիգեն Նազարյանը (80 կգ) և Արման Խաչիկյանը (65 կգ)։
Աշխարհի առաջնությանը մասնակցում են նաև Ռազմիկ Մահլամյաը (92 կգ), Լյովա Խաչատրյանը (71 կգ), Արման Վարդանյանը (60 կգ),Կարեն Հովհաննիսյանը (51 կգ), Արայիկ Թոփալյանը (45կգ)։