Փյունիկի հետ խաղից առաջ Վուլվերհեմփթոնը համալրումներ ունի
Սպորտ
12:12 03/08/2019
Հայաստան

Փյունիկի հետ խաղից առաջ Վուլվերհեմփթոնը համալրումներ ունի

Անգլիական «Վուլվերհեմփթոնը» նոր ձեռքբերումներ ունի:Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, թիմի կազմը համալրել են «Բրագայի» ֆուտբոլիստներ Պեդրու Նետուն և Բրունու Ժորդաուն:

Երկու խաղացողն էլ կնքել են 5 տարվա պայմանագիր: Վերջին երկու մրցաշրջանը նրանք վարձավճարով անցկացրել են հռոմեական «Լացիոյում»:

Հիշեցնենք, որ անգլիական ակումբը Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում հանդիպելու է Երևանի «Փյունիկին»: Առաջին խաղը կկայանա օգոստոսի 8-ին՝ Երևանում, իսկ պատասխան հանդիպումը՝ օգոստոսի 15-ին։

Placeholder
Փյունիկի հետ խաղից առաջ Վուլվերհեմփթոնը համալրումներ ունի