Հայ մրցավարները կսպասարկեն կանանց Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի հանդիպումները
Սպորտ
14:37 06/08/2019
Հայաստան

Հայ մրցավարները կսպասարկեն կանանց Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի հանդիպումները

Օգոստոսի 7-ից 13-ը Բոսնիայում և Հերցեգովինայում կկայանա կանանց Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի 1-ին խմբի մրցաշարը՝ «ԱՍԱ Թել Ավիվ» (Իսրայել), «Բրեյդաբլիկ» (Իսլանդիա), «Սարաևո» (Բոսնիա և Հերցեգովինա) և «Դրագոն» (Հյուսիսային Մակեդոնիա) թիմերի մասնակցությամբ:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը:

Մրցաշարի մրցավարների թվում են Արաքսյա Սարիբեկյանը՝ որպես մրցավար, և Լիանա Գրիգորյանը՝ որպես մրցավարի օգնական:

Placeholder
Հայ մրցավարները կսպասարկեն կանանց Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի հանդիպումները