Որքան տոմս է հատկացվել Վուլվերհեմփթոնի երկրպագուներին Փյունիկի հետ խաղում
Սպորտ
09:59 06/08/2019
Հայաստան

Որքան տոմս է հատկացվել Վուլվերհեմփթոնի երկրպագուներին Փյունիկի հետ խաղում

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Փյունիկի» մրցակից «Վուլվերհեմփթոնին» «Հանրապետական» մարզադաշտից կարող է աջակցել անգլիական թիմի 1000 երկրպագու: Հենց այսքան տոմս է հատկացվել անգլիացիներին օգոստոսի 8-ին կայանալիք խաղում: Այս մասին տեղեկանում ենք «գայլերի» պաշտոնական կայքից:

«Տոմսերի արժեքն ընդամենը 1 ֆունտ է:

Մեր երկրպագուների տեղեր հատկացվել են մարզադաշտի հյուսիսային տրիբունայում»,- տեղեկացնում է կայքը:

Հիշեցնենք, որ ԵԼ որակավորման երրորդ փուլի «Փյունիկի»-«Վուլվերհեմփթոն» խաղը կկայանա օգոստոսի 8-ին, ժամը 20:00-ին, «Հանրապետական» մարզադաշտում:

Placeholder
Որքան տոմս է հատկացվել Վուլվերհեմփթոնի երկրպագուներին Փյունիկի հետ խաղում