«Ուրախ եմ ՀՀ կառավարության որոշման համար». Արցախի ՄԻՊ
Հասարակություն
14:55 22/08/2019
ԼՂՀ

«Ուրախ եմ ՀՀ կառավարության որոշման համար». Արցախի ՄԻՊ

«Որպես Արցախի բնակիչ ու Մարդու իրավունքների պաշտպան՝ ուրախ եմ ՀՀ կառավարության այն որոշման համար, որով գումար է հատկացվում ԱՀ տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններին դիտորդական առաքելություններին աջակցելու նպատակով:

Հուսամ՝ սա նոր սկիզբ կլինի Արցախի պետական և քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացմանը և տեղի կարողությունների զարգացմանը ՀՀ կառավարության տևական աջակցության համար:

Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին իմ աջակցությունը հայտնելուց բացի, ես նաև առաջարկել ու խորհուրդ եմ տվել նրանց առավելագույնս օգտագործել այս հնարավորությունը և տեղում զարգացնել համապատասխան կարողություններ, ոչ թե Երևանից բերել պատրաստի թիմեր:

Տասնամյակների մեծածավալ կոշտ ներդրումից ու աջակցությունից (ֆինանս, ենթակառուցվածքներ, տնտեսական նախագծեր) հետո հայությունը (ներառյալ՝ ՀՀ կառավարությունը, քաղհասարակությունը և սփյուռքյան կառույցները) պետք է մտածի Արցախում նաև լուրջ փափուկ ներդրման (կարողություններ, մարդկային ռեսուրսներ, ինստիտուտներ) մասին: Իհարկե, առ այսօր մեծ գործ է արվել նաև այդ ուղղությամբ, բայց դրա կարիքը դեռ շատ կա, առավել ևս, երբ Արցախը փաստացի մեկուսացած է միջազգային փորձից, ծրագրերից ու ռեսուրսներից»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Placeholder
«Ուրախ եմ ՀՀ կառավարության որոշման համար». Արցախի ՄԻՊ