ԱԱ. Հայ թիավարողները կիսաեզրափակչում են
Սպորտ
12:00 23/08/2019
Հայաստան

ԱԱ. Հայ թիավարողները կիսաեզրափակչում են

Հունգարական Ցեգետ քաղաքում մեկնարկել է թիավարության աշխարհի առաջնությունը:

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ Արա Վիրաբյանը 1 տեղանոց կանոէ մրցաձևի 500 մետր մրցատարածության նախնական փուլում գրանցել է 1:56.72 րոպե արդյունքը և մտել կիսաեզրափակիչ փուլ:

Վլադիմիր Ալավերդյան/Էդգար Թության զույգը երկտեղանոց բայդարկա 500 մետր մրցատարածությունում գրանցել է 1:43.89 րոպե արդյունը և նվաճել կիսաեզրափակչի ուղեգիր։
4 տեղանոց բայդարկա 500 մետր մրցաձևում էդգար Թության, Վլադիմիր Ալավերդյան, Հայկ Թադևոսյան, Արթուր Ակիշին քառյակը գրանցել է 1:33.20 րոպե արդյունքը և դուրս մնացել պայքարից:

Հայաստանը առաջնությանը ներկայացել է 5 մարզիկով՝ Արա Վիրաբյան՝ կանոէ, Էդգար Թության, Վլադիմիր Ալավերդյան, Արթուր Ակիշին, Հայկ Թադևոսյան՝ բայդարկա:

 

Placeholder
ԱԱ. Հայ թիավարողները կիսաեզրափակչում են