Դյուդելանժ-Արարատ-Արմենիա. Երևանյան ակումբը համատեղ դիտում է կազմակերպելու
Սպորտ
19:31 26/08/2019
Հայաստան

Դյուդելանժ-Արարատ-Արմենիա. Երևանյան ակումբը համատեղ դիտում է կազմակերպելու

Եվրոպա լիգայի որակավորման 4-րդ փուլի (փլեյ-օֆֆ) «Դյուդելանժ» - «Արարատ-Արմենիա» հանդիպման համար երևանյան ակումբը կազմակերպում է երկրպագուների համատեղ դիտում, տեղեկանում ենք թիմի ֆեյսբուքյան էջից:

Հայաստանի չեմպիոնին աջակցելու համար երկրպագուները հրավիրվում են Նոր Երևան այգի (Սարյան-Մաշտոց հատվածում):

Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 22:00-ին:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Արարատ-Արմենիան» 2-1 հաշվով հաղթանակի էր հասել Լյուքսեմբուրգի չեմպիոնի նկատմամբ: Մեր թիմից գոլի հեղինակներ էին դարձել Մայիլսոն Լիման և Իլյա Անտոնովը: Հյուրերի միակ գնդակը խփել էր Սինանին:

Placeholder
Դյուդելանժ-Արարատ-Արմենիա. Երևանյան ակումբը համատեղ դիտում է կազմակերպելու