Սիսի կաթողիկոսարանի թեման կրկին արծարծվել է թուրքական մամուլում
14:51 26/08/2019

Սիսի կաթողիկոսարանի թեման կրկին արծարծվել է թուրքական մամուլում

Թուրքական «haberler.com» լրատվական կայքն անդրադարձել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության կողմից ներկայումս Թուրքիայի Ադանայի նահանգում գտնվող պատմական Սիսի (Քոզան-Kozan) կաթողիկոսարանի վերադարձի շուրջ տեղի ունեցող դատական գործընթացներին։ 

Էրմենիհաբերը գրում է, որ հոդվածում նշվում է, որ 2015 թվականի մայիսի 28-ին Կիլիկիայի հայոց կաթողիկոսությունը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան Սիսի կաթողիկոսարանը Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսությանը վերադարձնելու պահանջով։ Այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը մերժել է հայցը, հայկական կողմը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

Թուրքական կայքի պնդմամբ` տևական դադարից հետո փաստաբաններն այս անգամ դիմել են Թուրքիայի Քոզան քաղաքի ընդհանուր իրավասությունների 2-րդ ատյանի դատարան կաթողիկոսարանի վերադարձի հարցին դարձյալ ընթացք տալու նպատակով։

Placeholder
Սիսի կաթողիկոսարանի թեման կրկին արծարծվել է թուրքական մամուլում